Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ


Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Հունվար 16 19:12 2021

Ասկերանի շրջանի վարչակազմից հայտնում են. «Հարգելի′ հայրենակիցներ

Սույն թվականի հունվարի 16-ին ժամը 18:00-ից շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ:


Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար»: