Շուշիում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք (լուսանկարներ)


Շուշիում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք (լուսանկարներ)
Հունվար 16 19:04 2021

2021թ. հունվարի 4-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը Շուշիում իրականացրել է հատուկ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Արդյունքում հայտնաբերվել են 13 հրթիռ, ականանետի 16 արկ, 15 հատ ձեռքի նռնակ, 1 զենիթային արկ, 48 պայթուցիկ, 2 բեկորային մարտական էլեմենտ 9Н235, 1 որսորդական հրացան, 10 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի  7584 փամփուշտ, 1 սվին, 4 հակահետևակային ական (ОЗМ-160), 400 գրամանոց  տրոտիլ տեսակի պայթուցիկ, 1 գլանային պայթուցիկ (100 м) և  4 հատ հրթիռային արկ 9М528: