Ավելի քան 40 երկրներ սկսել են պատվաստումը կորոնավիրուսի դեմ՝ 5 դեղամիջոցների կիրառմամբ. ԱՀԿ


Ավելի քան 40 երկրներ սկսել են պատվաստումը կորոնավիրուսի դեմ՝ 5 դեղամիջոցների կիրառմամբ. ԱՀԿ
Հունվար 12 00:43 2021

Ավելի քան 40 երկրներ արդեն սկսել են պատվաստումներ անել կորոնավիրուսի դեմ՝ 5 տարբեր պատվաստանյութերի կիրառմամբ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը:

«Ավելի քան 40 երկրում սկսվել է պատվաստումը՝ 5 տարբեր պատվաստանյութերի կրառմամբ, սակայն այդ բոլոր երկրները բարձր կամ միջին մակարդակի եկամուտ ունեցողներն են»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է, որ արագացնի պատվաստման գործընթացը ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ COVAX ծրագրի շրջանակներում: «Փետրվարին հույս ունենք ներգրավել առավելագույն քանակի երկրներ,- նշել է Էյլվարդը:

COVAX-ը արտադրական ներուժի ստեղծմանն ու կենտրոնացված գնումներ անելուն ուղղված աջակցման ծրագիր է, որին մասնակցում են 190 երկրներ և տնտեսություններ: Ծրագրի պայմանների համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պատվաստանյութեր ձեռք բերելու համար՝ այդպիսով իսկ սուբսիդավորելով այսպես կոչված՝ ֆինանսավորվող պետություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ 2021 թվականի ավարտին 2 մլրդ չափաբաժին պատվաստանյութ կարտադրվի և հավասարապես կբաշխվի ողջ աշխարհում:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 մլն-ը, մահացածներինը՝ 1.9 մլն-ը: