Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանն ամուսնացել են Մալդիվներում


Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանն ամուսնացել են Մալդիվներում
Հունվար 8 20:27 2021

Օլգա Բուզովան եւ Դավա Մանուկյանը ամանորյա տոները միասին անցկացնում են Մալդիվներում: Նրանք շատ են ճանապարհորդում կղզիներով, անընդհատ համացանցում գրառումներ են կատարում իրենց ուղեւորության մասին։

Չի հասցրել բլոգերն Instagram-ում կատակել սիրելիի հետ մոտալուտ հարսանիքի մասին, այժմ արդեն Օլգայի հետ փոխանակվել են ամուսնական մատանիներով։ Համացանցում փոքրիկ հանդիսությունից հայտնվել են լուսանկարներ եւ տեսանյութեր:

Արարողությունն անցել է առանց հյուրերի։ Նորապսակների համար վրան են տեղադրել օվկիանոսի ափին, իսկ հանդիսավոր երդումներով նրանք փոխանակել են Մենդելսոնի ավանդական երթի ներքո:



loading...