ԱՀ ԿԳՄ նախարարարության հայտարարությունը՝ գործող դպրոցների վերաբերյալ


ԱՀ ԿԳՄ նախարարարության հայտարարությունը՝ գործող դպրոցների վերաբերյալ
Դեկտեմբեր 3 17:52 2020

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է.

«Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ ներկա պահին գործում են՝
? Մարտակերտի շրջանի 25 դպրոցներ
? Մարտունու շրջանի 13 դպրոցներ
? Ասկերանի շրջանի 20 դպրոցներ
Գործող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նշված շրջանների վարչակազմերից։
Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի աշակերտները կարող են հաճախել Ստեփանակերտի կամ մյուս երեք շրջանների իրենց նախընտրած դպրոցը։
Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%֊ը։
Տեղեկացնում ենք նաև ,որ
? ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2֊րդ, 7֊րդ, 8֊րդ, 11֊րդ և ֆիզմաթ դպրոցները։
? առաջիկա շաբաթվա մեջ կվերագործարկվեն 1֊ին, 3֊րդ, 4֊րդ, 9֊րդ, 10֊րդ և 12֊րդ դպրոցները
? ժամանակավորապես չի գործելու 5֊րդ դպրոցը, դպրոցի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4֊րդ ու 8֊րդ դպրոցներ
?6֊րդ դպրոցի մասին կտեղեկացնենք առաջիկայում
? դեռևս չեն գործում երաժշտական ու արվեստի դպրոցները
? դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժկական ու երաժշտական քոլեջներում
? Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում»: