Բաքվում կայանալիք շքերթին ռազմագերիների ներգրավման գաղափարը ռազմական հանցագործություն է. Նաիրա Զոհրաբյան


Բաքվում կայանալիք շքերթին ռազմագերիների ներգրավման գաղափարը ռազմական հանցագործություն է. Նաիրա Զոհրաբյան
Նոյեմբեր 30 16:40 2020

Ես պաշտոնական նամակ եմ հղել ԵԽԽՎ ղեկավարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի Խորհրդի՝ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովին եւ գրեթե բոլոր միջազգային կառույցներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակը:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ նա մշտական կապ է հաստատել իր եվրոպացի գործընկերների հետ: «Գրեթե ամենօրյա ռեժիմով կապ եմ հաստատել ՌԴ Պետդումայի մեր գործընկերների, Պետդումայի փոխխոսնակի, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ: Մենք ներկայացրել ենք Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվող մեր ռազմագերիների հետ կապված թարմացված տեղեկություն: Տեղեկությունը փոխանցվել է նաեւ միջազգային կառույցներին»,-հավելեց պատգամավորը:

Նա նշեց, որ այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է հայ ռազմագերիների եւ ռազմատեխնիկա ցուցադրել Բաքվի փողոցներում կայանալիք շքերթի ժամանակ, իր ղեկավարծ հանձնաժողովը կոնկրետ գնահատական է տվել: «Բնականաբար, դա ռազմական հանցագործություն է»,-հավելեց Զոհրաբյանը: