«Ես բարոյական իրավունք չունեմ հրապարակել իմ տիրապետած ինֆորմացիան». Նարեկ Մալյան


«Ես բարոյական իրավունք չունեմ հրապարակել իմ տիրապետած ինֆորմացիան». Նարեկ Մալյան
Նոյեմբեր 30 16:36 2020

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, հատկապես լրագրող ընկերներ: Այո՛, ես տիրապետում եմ զոհերի իրական թվին, վիրավորների իրական թվին, անհետ կորածների իրական թվին, սակայն այդ թվերին վաղուց տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն և ստորաբար թաքցնում է իրականությունը հանրությունից, իսկ առաջին հերթին՝ այդ զինվորների ծնողներից:

 

Ես բարոյական իրավունք չունեմ հրապարակել իմ տիրապետած ինֆորմացիան, քանի դա չի արվել պաշտոնապես: Այնպես, որ խնդրում և կոչ եմ անում պահանջել իշխանությունից հրապարակել իրենց վաղուց հայտնի թվերը»: