«Սա անգրագիտություն է, թե՞ միտումնավորություն». Կ. Հովհաննիսյան


«Սա անգրագիտություն է, թե՞ միտումնավորություն». Կ. Հովհաննիսյան
Նոյեմբեր 28 23:04 2020

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ափսոսում եմ, որ գերիների վերադարձի մասով պետական մակարդակով ոչինչ չձեռնարկվեց։ Տխրահռչակ փաստաթղթում ընդամենը մեկ բառ էր պետք ավելացնել՝ գերիների վերադարձի և փոխանակումից հետո սկսել հողերը հանձնելու գործընթացը։
     Հողերի հանձնման համար ժամկետ նշվում է, բայց մարդկային կյանքերի փրկելու և վերադարձի համար ոչ մի ժամկետ և պայման չկա․․․ Հիշեցնեմ, որ տեքստի վրա աշխատել են Հայաստանից և ժամանակ ունեցել են աշխատելու համար․․․ Սա անգրագիտություն է, թե՞ միտումնավորություն․․․»:



loading...