«Սա միաբանության կոչ է». Հրանտ Թոխատյան


«Սա միաբանության կոչ է». Հրանտ Թոխատյան
Նոյեմբեր 28 20:41 2020

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ:
     Սա միաբանության կոչ է:
     Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:
     Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:
     Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:
     Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:
     Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք.
     վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
     Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ.
     Եւ ԱՅՍՊԵՍ.
     1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում
     2. 12:00 երթի մեկնարկը
     3. Երթուղի՝ Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն
     Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից:
     Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով ՝բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը:
     Հրանտ Թոխատյան
     Մհեր Մկրտչյան
     Արմեն Գրիգորյան
     Տեղադրեք ձեր էջում և ավելացրեք ձեր անունը»:



loading...