Դեկտեմբերի 1-ից վերականգնվում է Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերի բնականոն աշխատանքը


Դեկտեմբերի 1-ից վերականգնվում է Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերի բնականոն աշխատանքը
Նոյեմբեր 28 19:17 2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը:

Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։