Մեզ խոստացել են, որ մեր զինվորները չեն մասնակցի դիակների հավաքման աշխատանքին․ զինծառայողի մայրը՝ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)


Մեզ խոստացել են, որ մեր զինվորները չեն մասնակցի դիակների հավաքման աշխատանքին․ զինծառայողի մայրը՝ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)
Նոյեմբեր 28 17:11 2020

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ասաց, որ երեխաները իրենց ծառայությունը կշարունակեն նույն ընթացակարգով, ինչպես եղել է՝ որպես Արցախ զորակոչված զինակոչիկներ: Այս մասին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ժամկետային զինծառայողի մայրը:

«Ասաց, որ քայլեր են ձեռնարկվում նրանց բուժզննումն ու սնունդը կարգավորելու ուղղությամբ: Մենք խնդրեցինք, որ ՊՆ-ից որևէ լիազորված անձ լինի, ի վերջո կան ռազմական հարցեր, ամեն ինչ չենք կարող Մանեից պահանջել: Մանեն մեզ խոստացավ, որ ՊՆ-ից կպահանջի որևէ անձի, ով մեզ հետ հանդիպում կանցկացնի: Անհանգստությունս կապված է նաև նրա հետ, որ իմ երեխան դիակների հավաքման գործողություններում մասնակցություն չունենա, նա հավաստիացրեց, որ զինվորները ազատված են դրանից: Մեզ խոստացան, որ պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյա մեզ հստակ պատասխաններ կտա, այն, ինչ պարտավոր է անել, եթե ինքը կերաշխավորի մեր երեխաների անվտանգությունը, թող մնան»,- ասաց զինծառայողի մայրը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսնակն անդրադարձել է նաև նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետին, ըստ որի, հայկական ԶՈւ-երը պետք է դուրս գան հանձնված տարածքներից: «Մանե Գևորգյանը մեզ բացատրեց, որ 4-րդ կետի մեջ ներառված են այն շրջանների զինվորները, որոնք տրված են: Օրինակ՝ եթե իմ տղան ծառայում է Մարտակերտում, մնում է ու շարունակում ծառայությունը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է զինծառայողների արձակուրդին, նա ասաց, որ Գևորգյանն ասել է՝ մոտակա մի քանի օրը պատրաստվում են կազմակերպել:

 



loading...