Ժամկետային զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին


Ժամկետային զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին
Նոյեմբեր 28 16:35 2020



Կառավարության մոտ ակցիա անող ժամկետային զինծառայողների ծնողները ասյօր` նոյեմբերի 28-ին, պահանջագիր ներկայացրեցին եւ 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում դիմելու են կտրուկ քայլերի:

Հիշեցնենք, որ ծնողները պահանջում են իրենց զինվորներին Արցախից վերադարձնել Հայաստան եւ ապահովել նորմալ պահման պայմաններ:

 

Նրանք դեռ շարունակում են բողոքի ակցիան Կառավարության  մոտ: