Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին


Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին
Նոյեմբեր 28 15:41 2020

Ռուսական օդատիեզերական ուժերը նախորդ գիշեր մի քանի ավիահարվածներ են հասցրել սիրիական Լաթաքիա շրջանի հյուսիսարևելյան հատվածում՝ թիրախավորելով Ջաբալ Ալ-Ակրադ շրջանի ջիհադականներին, գրում է almasdarnews.com կայքը: 

Ըստ Լաթաքիայի նահանգապետարանի ներկայացրած զեկույցի՝ ռուսական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել «Հայաթ Թահրիր ալ–Շամ» և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» խմբավորումների համար որպես կենտրոնակայաններ ծառայող Քաբանիի ջիհադական հենակետին: 

Զեկույցում ասվում է, որ ռուսական ավիահարվածներով թիրախավորվել են նաև Իդլիբ-Լաթաքիա առանցքի երկայնքով տեղակայված ջիհադական հենակետերը: 

Հայտնի է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հաճախ են նման ավիահարվածներ հասցնում, երբ տեղեկություններ են ունենում ջիհադականների, նրանց վերապատրաստման ճամբարների և ռազմակայանների գտնվելու վայրերի մասին: