Ես սենց ոստիկան չեմ տեսել, ասում են՝ արդեն հավաքվել եք, կարո՞ղ է այսօր գնաք Օպերա՝ ակցիայի. Արմեն Գրիգորյանը՝ գերիների, անհետ կորած զինծառայողների հարցերով ակցիային


Ես սենց ոստիկան չեմ տեսել, ասում են՝ արդեն հավաքվել եք, կարո՞ղ է այսօր գնաք Օպերա՝ ակցիայի. Արմեն Գրիգորյանը՝ գերիների, անհետ կորած զինծառայողների հարցերով ակցիային
Նոյեմբեր 28 15:37 2020

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ կոմպոզիտոր Արմեն Գրիգորյանն առաջարկեց գերիների, անհետ կորածների, չվերադարձած զինծառայողների նկարներով վաղը հավաքվել Օպերայի մոտ՝ Ազատության հրապարակում, և շրջել Երևանով, այցելել դեսպանատներ, ինչին համաձայնվեց հավաքված ժողովուրդը:

Արմեն Գրիգորյանը դիմեց տեղում գտնվող ոստիկաններին՝ հարցնելով՝ արդյոք դեմ չեն լինի ակցիային, ոստիկանները պատասխանեցին, որ կողմ են:

Մի փոքր ուշ ոստիկանները մոտեցան Արմեն Գրիգորյանին և առաջարկեցին այսօր շրջել: «Ես սենց ոստիկան չեմ տեսել, ասում են՝ արդեն հավաքվել եք, կարո՞ղ է այսօր գնաք»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ առնվազն մեկ օր պետք է տեխնիկական հարցերը լուծվելու ու ակցիաներն իրականացնելու համար։

Նշենք, որ որոշվեց ակցիան իրականացնել կիրակի, ժամը՝ 12:00-ին, ապա նման ակցիաները դարձնել պարբերաբար ու այնքան անել, մինչև կազմակերպվի գերիների ու զոհերի մարմինների վերադարձը։



loading...