ԱԱԾ-ում հարգալից վերաբերմունքի է արժանացել. պաշտպանը հերքում է Գառնիկ Պետրոսյանին ինքնասպանության հասցնելու լուրը


ԱԱԾ-ում հարգալից վերաբերմունքի է արժանացել. պաշտպանը հերքում է Գառնիկ Պետրոսյանին ինքնասպանության հասցնելու լուրը
Նոյեմբեր 28 14:52 2020

Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի շենք ներխուժած և քրեական գործով մեղադրյալ Գառնիկ Պետրոսյանը օրեր անց Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գառնիկ Պետրոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հերքեց մամուլում տարածված տեղեկություններըթե իր պաշտպանյալին նվաստացրել են ԱԱԾ-ումինչն էլ կարող էր պատճառ դառնալ ինքնասպանության. «Ես ներկա եմ եղել հարցաքննությանընման բան տեղի չի ունեցելայնտեղ ոչ ոք նույնիսկ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել իմ պաշտպանյալի հասցեյինԱրտառոց ոչինչ չի եղելինչը կարող էր նրան դրդել այդ քայլինԸնդհակառակըհաշվի առնելով իմ պաշտպանյալի խիստ հուզական հոգեվիճակըքննիչը շատ հարգալից վերաբերմունք է ցույց տվել նրան» – ասաց նա:

Աղաջանյանը նշեց՝ ըստ ընթացակարգի՝ որպես պաշտպան ներգրավվելուց հետո, պաշտպանյալներին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները. «Պարտադիր հետաքրքրվում ենք՝ արդյոք իրենց նկատմամբ բռնությունսպառնալիք կիրառվե՞լ էթե՞ ոչԵս ԳՊ-ին հարցրել եմինքը հայտարարել էոր իր նկատմամբ որևէ բռնի մեթոդ, խոշտանգում, նվաստացում չի եղել», - նշեց նա:

Նրա խոսքով՝ Գառնիկ Պետրոսյանը քննչական մարմնից դուրս է եկել նորմալ վիճակումոր գնա տունսակայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին արդեն իմացել են  ինքնասպանության մասին լուրը:

Նշենքոր Գառնիկ Պետրոսյանը  նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի շենք ներխուժած անձանցից մեկն էրորը մեղադրվում էր ՀՀ կառավարությանԱզգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելովգույք ոչնչացնելով և վնասելովիշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ  կազմակերպելու և իրականացնելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 301–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու մեջ։