ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի


ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի
Նոյեմբեր 28 14:48 2020

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի կայէջը, տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հանդիպման օրակարգում են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:

Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:



loading...