Լիբանանի դատարանը պահանջել է ստուգել երեք նախարարների Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


Լիբանանի դատարանը պահանջել է ստուգել երեք նախարարների Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Նոյեմբեր 26 08:49 2020

Լիբանանի դատարանը պահանջել է ստուգել երեք նախարարների օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հաղորդում է RFI-ն:

2750 տոննա սելիտրայի պայթյունի հետեւանքով զոհվել է 200 մարդ, առանց տանիքի է մնացել գրեթե 300 հազար բնակիչ:

France-Presse-ի հաղորդմամբ՝ դատավոր Ֆադի Սաուանը Լիբանանի խորհրդարան նամակ է ուղարկել՝ խնդրանքով ստուգել տրանսպորտի եւ շինարարության նախարար Միշել Նաջարին, ֆինանսների նախարար Գազի Վազնիին եւ արդարադատության նախարար Մարի Կլոդ Նաջեմին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցա պայթյունից հետո Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել: 

Սելիտրայով բեռն առգրավվել է 2014 թվականին Rhosus մոլդավական դրոշով նավից, որը Բաթումիից Մոզամբիկ էր ուղեւորվում: 2013 թվականին խնդիրների պատճառով բեռը չծրագրված կանգ է առել Բեյրութում, որտեղ առգրավվել է, իսկ ամիակային սելիտրան պահվել է նավահանգստի պահեստներից մեկում: