Զավեն Սարգսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում. ստեղծվել է կառավարական հանձնաժողով


Զավեն Սարգսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում. ստեղծվել է կառավարական հանձնաժողով
Նոյեմբեր 24 23:35 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից` Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-20:00-ը, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-14:00-ը, նույն վայրում:

Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանոց):