«Այսօրվա նիստերը համարվում են չկայացած»․ Լենա Նազարյան


«Այսօրվա նիստերը համարվում են չկայացած»․ Լենա Նազարյան
Հոկտեմբեր 28 15:20 2020

«Չորս ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած։ Հերթական նիստերը նույնպես ավարտված են, քանի որ սպառված է նիստերի օրակարգը»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
     Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստն այսօր առավոտյան տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով: Լենա Նազարյանը հայտնել էր, որ չորս ժամվա ընթացքում գրանցումը կշարունակվի՝ մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը։



loading...