Որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին մեկնել է Բաքու, հայտնում է Iribnews-ը։ Այցի մեկնարկին նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ:
Այնուհետև երկրի նախագահի հատուկ բանագնացի և նրան ուղեկցող պատվիրակության հետ բանակցություններին ներկա է գտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Այսօր առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև փոխվարչապետ Շահին Մոստաֆովի հետ:
Մեկօրյա այցի շրջանակներում նաև նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Նշվում է, որ Արաքչին տարածաշրջանային ուղևորության շրջանակներում Բաքվից կմեկնի Մոսկվա, այնուհետև՝ Երևան և Անկարա՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջարկվող նախաձեռնությունը: