Դա կօգնի կյանքեր փրկել. Սպիտակ տանը Երևանին և Բաքվին շնորհավորել են հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության հասնելու առթիվ


Դա կօգնի կյանքեր փրկել. Սպիտակ տանը Երևանին և Բաքվին շնորհավորել են հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության հասնելու առթիվ
Հոկտեմբեր 26 02:23 2020

Միացյալ Նահանգների վարչակազմը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի իշպանություններին հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու առթիվ: Այս մասին գրում է ТАСС-ը՝ նշելով, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանի թվիթերյան էջում

 

Նա հիշեցրել է, որ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հեռախոսային բանակցություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

«Ես շնորհավորում եմ բոլոր կողմերին հրադադարի շուրջ համաձայնության գալու առթիվ»,- ընդգծել է նա,-«Դա կօգնի կյանքեր փրկել երկու կողմերից»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:



loading...