«Էրդողանը փոքր քայլերով ստուգում է միջազգային հանրության արձագանքը». ՌԴ պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը»


«Էրդողանը փոքր քայլերով ստուգում է միջազգային հանրության արձագանքը». ՌԴ պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը»
Հոկտեմբեր 24 17:57 2020

Tert.am-ը գրում է.

 

ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե  ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ապա ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։

Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։

«Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունն առ այն, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



loading...