Ամերիկյան ViaSat ընկերությունն այլևս Թուրքիային չի մատակարարի դրոնների տեխնոլոգիաներ


Ամերիկյան ViaSat ընկերությունն այլևս Թուրքիային չի մատակարարի դրոնների տեխնոլոգիաներ
Հոկտեմբեր 22 12:43 2020

Ամերիկյան ViaSat ռազմական ընկերությունը դադարեցնում է իր բոլոր մատակարարումները Թուրքիային։ Սա տեղի է ունեցել ընկերության առջև ամերիկահայերի անցկացրած բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում ցուցարարները պահանջել են այլևս տեխնոլոգիաներ չտրամադրել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։ ViaSat ընկերության տեխնոլոգիան ապահովում է դրոնի ուղեղի աշխատանքը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կանադան էր դադարեցրել Թուրքիային դրոնի բաղադրիչների վաճառքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը։