Վրաստանի ՆԳՆ-ի կողմից Սամեգրելոյի շրջանում իրականացված հատուկ ոստիկանական միջոցառումների արդյունքում բոլոր պատանդները ազատված են, նրանց կյանքին, ինչպես նաև առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։
«Ինչպես գիտեք, Զուգդիդիում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում, որի ընթացքում հանցագործը պատանդ է վերցրել 43 քաղաքացու:
Ոստիկանության ջանքերի շնորհիվ, բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, օրվա ընթացքում նրանց մեծ մասն աստիճանաբար ազատ է արձակվել։
Ավելի ուշ Ավթանդիլ Գալդավան և երեք պատանդներ հարձակվողի հետ միասին լքել են բանկի շենքը:
ՆԳՆ-ն Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով, զինված հանցագործի պատանդությունից ազատ են արձակվել բոլոր պատանդները, այժմ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները հանցագործին ձերբակալելու համար:
ՆԳՆ-ը փաստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի աստիճանաբար, ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: