«Հայաստանի տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ». ՊՆ խոսնակ


«Հայաստանի տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ». ՊՆ խոսնակ
Հոկտեմբեր 22 10:28 2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»: