Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին


Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին
Հոկտեմբեր 21 19:41 2020

Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը:

 

Ինչպես գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը, ռուսական օդուժը չորեքշաբթի մի շարք հարվածներ է իրականացրել Իդլիբի ուղղությամբ, ինչի արդյունում ջիհադական ապստամբներին պատկանող մի շարք թիրախներ են խոցվել  Ջաբալ ալ-Զավիա շրջանում:

Նշվում է, որ այս ավիահարձակումը հաջորդել է մեկ օր առաջ տեղի ունեցած ավիահարվածներին, որոնք իրականացվել են նույն շրջանում:

 

Աղբյուրի տվյալներով՝ մինչ ռուսական օդուժը երեքշաբթի հարձակում է իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, թուրքական զորքերին նկատել են հյուսիսային Համա նահանգի դիտակետից հեռանալիս, որն Անկարայի խոշորագույն դիտակետն էր սիրիական նահանգում:



loading...