«Աղոթում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի». Ջորջ Քլունի


«Աղոթում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի». Ջորջ Քլունի
Հոկտեմբեր 20 14:22 2020

Հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառման ժամանակ իր ուղերձում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

 

«Ափսոս, չենք կարող միասին լինել այս երեկո։ Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք: Ինձ համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ», - ասել է Ջորջ Քլունին: