Իրանը չի ընդունում մարդկանց գլխատումը, քաղաքների և անմեղ բնակիչների թիրախավորումը․ ԱԳՆ խոսնակ


Իրանը չի ընդունում մարդկանց գլխատումը, քաղաքների և անմեղ բնակիչների թիրախավորումը․ ԱԳՆ խոսնակ
Հոկտեմբեր 20 13:10 2020

ԼՂ-ում ստեղծված իրավիճակին թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն՝ նշելով բախումներից հրապարակվող տագնապալի կադրերի մասին։

«Իրանը չի ընդունում թաքֆիրական ոճը, մարդկանց գլխատումը, քաղաքների և անմեղ բնակիչների թիրախավորումը: Երկու կողմից միջազգային իրավունքի և օրենքի պահպանումը կարևոր է»,-նշված է գրառման մեջ: