Թրամփը կրկին խոստացել Է զորքերը դուրս բերել Աֆղանստանից


Թրամփը կրկին խոստացել Է զորքերը դուրս բերել Աֆղանստանից
Հոկտեմբեր 20 11:33 2020

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել Է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի միջի այլոց, մենք հեռանում ենք, ամեն բան հեռանում Է, նրանք բոլորը հետ են վերադառնում»,-ասել Է Թրամփը՝ Արիզոնայում իր ելույթի ընթացքում խոսելով Աֆղանստանի մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը մտադրվել Էր Աֆղանստանում 4 հազար զինվոր թողնել, բայց ազգային անվտանգության գծով Թրամփի օգնական Ռոբերտ Օ'Բրայենը հոկտեմբերին հայտարարել Է, որ նրանց թիվը պետք Է կրճատվել մինչև 2,5 հազար:

Թրամփը Twitter-ում գրել Էր, որ ամերիկացի զինվորականները «պետք Է տուն վերադառնան մինչև Սուրբ Ծնունդ», բայց այդ հայտարարությունը զարգացում դեռ չի ստացել: