Թուրք մտավորականը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը (լուսանկարներ)


Թուրք մտավորականը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը (լուսանկարներ)
Հոկտեմբեր 19 19:47 2020

«Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրթեմը, որն ազգությամբ թուրք է և ներկայում բնակվում է Գերմանիայում, ԼՂ հակամարտության սրման ֆոնին  Շտուտգարտում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած ցույցին, որի ընթացքում հանդես է եկել հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչերով։

Մտավորականն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Էրթեմը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ իր նպատակներում կիրառելով Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքված ջիհադական ահաբեկչական խմբերի վարձկաններին:

 

Նրա խոսքով՝ հարձակման նպատակը Արցախի ժողովրդին ազատությունից զրկելն է, տարածաշրջանում կայունության ու խաղաղության վերացումը։ 

Մտավորականը խոսել է նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի վրա հարձակումների մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների կոնվենցիաների նորմերին։

Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային հանրությանը, աշխարհի կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Արցախի և Հայաստանի դեմ զինված ագրեսիան անմիջապես կանգնեցնելու ուղղությամբ։

«Այս ագրեսիայի դեմ վճռական դիրքորոշում ցուցաբերելու և տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը վերահաստատելու համար ազդեցիկ կլինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Այդ պատճառով աշխարհին կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքը երաշխավորման»,-ասել է մտավորականը:

Բացի այդ, ակցիայի մասնակիցները Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային:

Image may contain: 1 person, standing, crowd, sky and outdoorImage may contain: one or more people, people standing, crowd and outdoor

 



loading...