Ժաննա Լեւինան կիսվել է «փոքրիկ ղարաբաղցու» տեսանյութով


Ժաննա Լեւինան կիսվել է «փոքրիկ ղարաբաղցու» տեսանյութով
Հոկտեմբեր 17 11:55 2020

Գրող եւ հաղորդավարուհի Ժաննա Լեւինան հետեւում է Արցախյան պատերազմին եւ շատ է մտահոգվում իր ամուսնու՝ հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդավայրով։

Հակամարտության սրման հենց առաջին օրվանից նա կիսվում է այդ թեմայով գրառումներով։ Մի քանի ժամ առաջ նա իր էջում արցախցի պատանի Միշա Գրիգորյանի կատարմամբ երգ է տեղադրել։ «Փոքրիկ Ղարաբաղցին», այսպես է կոչվում ստեղծագործությունը եւ տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է Միշան։

Հիշեցնենք, որ նախորդ տարի տղան հաջողությամբ ելույթ է ունեցել ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» նախագծում, որտեղ գրեթե հասել է եզրափակիչ։

«Մենք խաղաղության կողմնակից ենք։ Ցանկացած երեխա, ցանկացած երկրում պետք է ապրի խաղաղության մեջ։ Մեծ տղամարդիկ չպետք է զրկեն նրանց կյանքից, մանկությունից ու ապագայից։ Եղեք իմաստուն եւ բարի ձեր երեխաների համար։ Դադարեցրե՛ք պատերազմը»,- գրել է Ժաննա Լեւինան, իսկ հետեւորդներն աջակցել են նրան։