Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ


Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ
Հոկտեմբեր 17 09:35 2020

Գերմանիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի թիվը անցած մեկ օրում անցել է 356 հազարից եւ ավելացել ռեկորդային 7 830 դեպքով։ Այս մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։

Մեկ օր առաջ հաղորդվել էր վարակման 7 334 նոր դեպքի եւ 24 մահվան ելքի մասին։

Ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում վերջին մեկ օրում մահացել է COVID-19-ով 33 պացիենտ։

 

Երկրում ընդհանուր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 356 387 դեպք, ապաքինվել է գրեթե 290 հազար մարդ, մահացել է 9 767 վարակակիր, հայտնում է Gazeta-ն։

Համավարակը սկսվելուց ի վեր աշխարհում ընդհանուր գրանցվել է ավելի քան 39 մլն հիվանդ, 28 մլն-ն ապաքինվել է, միլիոնից ավելի պացիենտներ մահացել են։



loading...