Մեկնարկել է Apple-ի՝ այս տարվա երկրորդ շնորհանդեսը. ուղիղ


Մեկնարկել է Apple-ի՝ այս տարվա երկրորդ շնորհանդեսը. ուղիղ
Հոկտեմբեր 13 21:56 2020

21։20

Թիմ Քուկը, խոստանալով «նոր դարաշրջան» iPhone-ի համար, ներկայացնում է 5G ցանցը, որն առաջին անգամ է օգտագործվելու ընկերության սմարթֆոններում:

21։13

 

Apple-ը ներկայացրել է HomePod mini սմարթ գաջեթը՝ նախատեսված տան համար

Ընկերության ղեկավար Թիմ Քուկը ներկայացնում է HomePod mini սարքավորումը՝ նախատեսված տան համար: Այն իրենից ներկայացնում է սմարթ-բարձրախոս, որն աշխատում է ինչպես Siri-ն: Այն կարող է օգնել ստուգել էլ, փոստը և անգամ գտնել «այֆոնը»: Նորագույն սարքի միջոցով հնարավոր է կարգավորել տան ջերմաստիճանը, փակել դռները և այլն:

 

Այն նախատեսված է ցանկացած տուն «սմարթ» դարձնելու համար, ինչը նշանակում է ինչպես հարմարավետ, այնպես էլ անվտանգ:

Այն հասանելի է երկու գույնով՝ սպիտակ և մուգ մոխրագույն: Իսկ արժեքը կկազմի 99 դոլար: Այն հասանելի կլինի նոյեմբերի 16-ից:

21։10


ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Apple Park կենտրոնակայանում մեկնարկում է ամերիկյան տեխնոլոգիական հսկայի շնորհանդեսը, որը երկրորդն է այս տարի:

Նախատեսվում է, որ այսօր Apple-ը կներկայացնի այս տարվա երկար սպասված սմարթֆոնը՝ iPhone 12-ը: