«Հպարտանում եմ Հրուշով». Քիմ Քարդաշյան


«Հպարտանում եմ Հրուշով». Քիմ Քարդաշյան
Հոկտեմբեր 13 00:02 2020

Համաշխարհային ճանաչում վայելող Քիմ Քարդաշյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ աջակցելով իր հայրենիքին։

Հայուհին այս անգամ հրապարակում է արել վիզաժիստ Հրուշ Աճեմյանի մասին, որի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ «Հպարտանում եմ Հրուշով՝ մանրամասն բացատրելու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Իմ հերոս Հրուշ»,- Instagram-ի Stories բաժնում գրել է Քիմը։