Ըմբշամարտի ֆեդերացիան 4 միլիոն դրամից ավելի գումար է փոխանցել Համահայկական հիմնադրամին, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան՝ ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին:
Տարածված հաղորդագրության տեքստում նշված է, որ այս տեսակ օգնությունը լինելու է շարունակական, և որ ֆեդերացիան ամուր կանգնած է մեր զինվորների թիկունքին: