Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է ֆուտբոլիստ Լևոն Սևոյանը. ՀՖՖ


Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է ֆուտբոլիստ Լևոն Սևոյանը. ՀՖՖ
Հոկտեմբեր 2 16:24 2020

ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։

ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»։