Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ


Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ
Հոկտեմբեր 1 13:40 2020

Ազատ ոճի հայ ըմբիշ, 2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է ԼՂ:

«Արդեն մի քանի օր է՝ սպասում էի, որ հայրիկիս հետ մեկնեմ առաջնագիծ»,- Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանը։

20-ամյա մարզիկը միացել է «Հայդուկ» կամավորական ջոկատին։

«Մենք հաղթելու ենք։ Հնարավոր ամեն բան անելու ենք հաղթանիկի հասնելու համար։ Աստված մեզ պահապան: Մենք կվերադառնանք հաղթանակով»,- ասել է Հարությունյանը։