«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ 105 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ուրվականի վերադարձն է». իսպանացի իրավապաշտպան, Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի նախագահ


«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ 105 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ուրվականի վերադարձն է». իսպանացի իրավապաշտպան, Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի նախագահ
Սեպտեմբեր 30 01:03 2020

Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի նախագահ, Բարսելոնայի փաստաբանական դպրոցի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Էրիկա Տոռեգրոսան անդրադարձել է Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային՝ հայտարարելով, որ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա 105 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության կրկնությունը:

«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ապակայունացնում է ողջ տարածաշրջանը և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Սա 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ուրվականի վերադարձն է: Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ այն կրկնվի»,-իր թվիթերյան էջում գրել է գործիչը: