Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը


Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը
Սեպտեմբեր 28 09:43 2020

ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Քոքսը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: Այս մասին նա գրել է Twetter-ում։ «Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Բաքվին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը։ Մենք պետք է համերաշխ լինենք հայերի հետ և վճռականորեն դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը»,- գրել է Քոքսը։