Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն: Գրում է РИА новости-ն:
Նախնական տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ։
Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, ևս 4 մարդու ճակատագիր դեռ անհայտ է. նրանց որոնում են:
Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման մասին լուրը։ Երկրի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով ՝ այն տեղի է ունեցել Չուգուև քաղաքի մոտակայքում ուսումնական թռիչքների ժամանակ: