Փաշինյանը ոչ թե հերքեց Ալիևի հետ գաղտնի բանակցության տեղեկատվությունը, այլ դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան


Փաշինյանը ոչ թե հերքեց Ալիևի հետ գաղտնի բանակցության տեղեկատվությունը, այլ դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան
Սեպտեմբեր 25 22:25 2020

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում «Ալիև- Փաշինյան զույգի տապալման և ապագա սաբոտաժների փորձերի մասին» վերնագրով տեսանյութ է հրապարակել:

Նա անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած այն տեղեկատվությանը, որ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով, որտեղ նշվում էր նաև վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունը:

Դանիելյանը նշեց, որ ըստ այդ տեղեկության, ՀՀ բարձրաստիճան պատոնյաները գաղտնի կարգով ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններ են տարել արցախյան հարցի կարգավորման շուրջ, որի բովանդակությունը նրանում էր, որ սկզբից հայկական կողմը երեք շրջանները կհանձնի, հետո ևս երկու շրջան, բայց ինչի հիման վրա նշված չի եղել, սակայն Արթուր Դանիելյանի կարծիքով՝ այն հիմնված էր  անվտանգություն՝ հողերի դիմաց բանաձի վրա,  այսինքն հողերը պետք է հանձնվեին չհարձակվելու խոստման դիմաց:

Ըստ նրա՝ Արսեն Խառատյանը շտապեց հերքել տեղեկատվությունը,պնդեց, որ ի պաշտոնե նա երբևիցե նման բանակցութուններ չի վարել, բայց, մոռացել է  նշել, որ ինքը ընդամենը պաշտոնավարել է մոտ 2 ամիս  և 2018 օգոստոսին չէր պաշտոնավարում, իսկ երկու տարին մերձիշխանական  շրջանակներում է գտնվել և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման առաջին «կռուգում» է եղել:

«Մեղմ ասած, կասկածները Արսեն Խառատյանի և Խառատյան ընտանիքի շուրջ  չէին հանդարտվելու, քանի որ, եթե ինչ- որ հրաշքով ապացուցվեր «Հաքինազ»-ը կեղծ ինֆորմացիա է տարածել, բոլորիս վաղուց հայտնի է, որ թուրքադրբեջանահայկական հաշտեցման գործընթացում Խառատյանները բավական մեծ դեր են ստանձնել․ նրանց անմիջական միջնորդության ցեղասպանության թանգարանի տնօրեն է նշանակվել, որը Ցեղասպանության թանգարանի հրապարակային քաղաքականությունը սկսեց շտկել և մեր հիշելու և պահանջելու դիրքորոշումից պահանջատիրական մասնիկը սկսեց հեռացնել, բառացիորեն «պահանջել» բառը իր հռետոնաբանությունից հեռացվեց:

Դրանից զատ, մենք հիշում ենք, որ Խառատյանը հայտնի դարձավ նրանով, որ կոչ արեց մտածել  թուրքերին ներելու մասին, ինչը բավական մեծ դժգոհության ալիք բարձրացրեց Հայաստանում»,- ընդգծեց նա:

Արթուր Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց հրապարակմանը և փաստացի հաստատեց, ադրբեջանական լրատվականի տարածած ինֆորմացիայի իրավացիությունը:

«Նա կոչ արեց Ադրբեջանցի իր գործընկերներին դադարել գաղտնի ինֆորմացիա արտահոսել՝ սպառնալով, որ դա նրանց համար կարող է նույնպես վնասակար լինել: Այսինքին, Փաշինյանը ոչ թե ասաց, նման բան չի եղել, այլ դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին՝ ասաց՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա:

Այստեղ իրական պրոբլեմը նրանում չէ «Հաքինազ»ը ճիշտ էր, թե սխալ էր, այլ այն, որ Փաշինյանը հաստատեց իրականում խնդիրը, որ  հուլիսյան մարտերից հետո մեր պետության առջև խնդիրները բանակցային գործընթացի շուրջ չէր:

Մենք բազմիցս նշել ենք, որ կա մեկ օրակարգ և այդ օրակարգը Արցախն է, Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ լեգիտիմությունը, որպեսզի խաղաղ ճանապարհով նորից վերսկսի բրիտանական հին ռազմավարությունը՝ պանթուրքիստական աշխարհը կառուցելու, որտեղ հայերին տեղ չկա: Եվ այն սկիզբ առավ հայ- թուրքական հաշտությամբ»:

Արթուր Դանիելյանը նշում է, որ գաղտնի բանակցային գործընթացը շարունակվում էր մինչև Տավուշում հուլիսյան մարտերը, որտեղ հայկական զինվորականությունը վերջ դրեց հասարակությունից գաղտնի պահվող այդ պրոցեսից.  

«Ադրբեջանը այդ մարտերի արդյունքում այլևս հնարավորություն չի ունենա վերադառնալ բանակցութոյունենրի սեղան:Ադրբեջանը և Հայաստանի ներկայիս իշխանությունները զրկվեցին այդ հնարավորությունից,  նրանք տարիներ շարունակ խաղաղութուն էին քարոզում հանրությանը, մեր ժողովրդի սթափությունը պետք է թմրեցվեր, մեր ժողովրդին պետք է վստահեցնեին, որ ադրբեջանցիների հետ կարելի է խաղաղ, համերաշխ ապրել, բայց հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ դա հնարավոր չէ»:

Նա նշեց, որ կարևոր է նաև մի հանգամանք, որ երեկ ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովում Իլհամ Ալիևը իր ելույթում, անդրադառնալով հուլիսյան մարտերին, նշեց, որ հուլիսի 12-ին հայկական զինված ուժերը ագրեսիայի դիմեցին և հարձակվեցին Ադրբեջանի վրա, ինչը, Արթուր Դանիելյանի խոսքով, սուտ է․ այդ միջադեպը սկիզբ է առել օգոստոսի 12-ից մի քանի օր առաջ։

«Ուրիշ հարց է, որ մի քանի օր առաջ մինչև 12-ը Ալիևը  և Նիկոլ Փաշինյանը որոշում են ինչ պետք է անեն և ինչպես պետք է արձագանքեն հայկական զինված ուժերի այդ նախաձեռնությանը, նախաձեռնություն, որը ՀՀ տարածքում գտնվող մեր դիրքերը բարելավվելու մեջ էր կայանում: Մի քանի օր մտածեցին, հասկացան, որ այլընտրանք չունեն, որոշեցին արձագանքել այդ փաստին՝ ադրբեջանական իրական ագրեսիային», ասաց նա: 

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ալիևի և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով։ Հայկական կողմից, ըստ տեղեկությունների, բանակցություններին մասնակցել էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Վերջինս, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը։

Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին և ասել․ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:



loading...