ՍԴ-ում այսօր էլ նախագահ չընտրեցին (տեսանյութ)


ՍԴ-ում այսօր էլ նախագահ չընտրեցին (տեսանյութ)
Սեպտեմբեր 24 18:58 2020

Սահմանադրական դատարանի նիստն ընդմիջվեց:

Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը նշեց, որ ՍԴ աշխատանքը ընդմիջվեց և կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ին:

«Ինքնաառաջադրվեց մեկ թեկնածու, դատավորներից մեկը ևս մեկ թեկնածուի առաջադրեց, ինչից հետո այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց: Ըստ էության, թեկնածուն մեկն է: Թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը: ՍԴ աշխատանքային սահմանակարգը ընդմիջվեց և կվերսկսվի վաղը»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն:



loading...