ԱՄԷ-ն սեպտեմբերի 24-ից վերսկսում է վիզաների տրամադրումն օտարերկրյա այցելուներին


ԱՄԷ-ն սեպտեմբերի 24-ից վերսկսում է վիզաների տրամադրումն օտարերկրյա այցելուներին
Սեպտեմբեր 24 18:44 2020

ԱՄԷ-ն կսկսի վիզա տրամադրել արտասահմանյան այցելուներին բոլոր յոթ էմիրությունների համար` կորոնավիրուսի համավարակի պատճառով վեցամսյա կասեցումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Դուբայը` տուրիստական ​​եւ բիզնես կենտրոնը եւ ԱՄԷ-ն կազմող յոթ էմիրություններից մեկը, դեռ հուլիսին էր վերացրել արգելքը:

Անձի եւ քաղաքացիության հարցերով դաշնային գրասենյակը հայտարարել է, որ որոշումը կայացվել է COVID-19-ի կապակցությամն ներդրված սահմանափակումները մեղմման, ինչպես նաեւ տնտեսական վերականգնման ծրագրերին աջակցման ջանքերի շրջանակներում:

Հարեւան Օմանը հինգշաբթի տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 1-ից կվերսկսի պլանային միջազգային թռիչքները` երկիրը եւ ավիացիոն անձնակազմին վիրուսից պաշտպանմանն ուղղված կոշտ միջոցառումներով:



loading...