254․000 ԱՄՆ դոլար՝ ներուժի հազորացմանը. հաստատվել է ՇՄՆ ներկայացրած պատրաստվածության աջակցության հայտը


254․000 ԱՄՆ դոլար՝ ներուժի հազորացմանը. հաստատվել է ՇՄՆ ներկայացրած պատրաստվածության աջակցության հայտը
Սեպտեմբեր 24 17:41 2020

Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ աջակցության գումարը կազմում է 254.000 ԱՄՆ դոլար և ուղղվելու է հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։