Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Honda Elison-ն ու Opel Astra-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են


Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Honda Elison-ն ու Opel Astra-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են
Սեպտեմբեր 21 19:12 2020

Սյունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 11։20-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Գասպարյանի վարած Honda Elison մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 48-ամյա Մուշեղ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Ա. Գասպարյանի ուղեւոր՝ Մեղրիի բնակիչ, 25-ամյա Ա. Սայանը եւ Մ. Գրիգորյանի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 11-ամյա Նարեկ Գ-ն, 14-ամյա Գարեգին Գ-ն, 45-ամյա Լիաննա Ս-ն, 18-ամյա Արտեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։