Համաշխարհային տնտեսության՝ 2020-ին կրած վնասը «կանխատեսվածից ավելի քիչ կլինի». Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նոր կանխատեսում է ներկայացրել


Համաշխարհային տնտեսության՝ 2020-ին կրած վնասը «կանխատեսվածից ավելի քիչ կլինի». Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նոր կանխատեսում է ներկայացրել
Սեպտեմբեր 16 23:50 2020

Այս տարի համաշխարհային տնտեսությանը հասցված վնասն ավելի քիչ կլինի, քան նախապես ակնկալվում էր. այնուամենայնիվ այն «աննախադեպ» կլինի: Ինչպես հայտնում է BBC News-ը, այս մասին հետևում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հայտարարությունից:

Միջազգային առաջատար կառույցի նոր կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով 4.5 տոկոսի անկում է սպասվում՝ նախկինում ակնկալվող 6 տոկոսի փոխարեն:

Թեև տնտեսական անկման կանխատեսումները մեղմանում են, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն այն դեռևս անվանում է «աննախադեպ վերջին տարիների պատմության ընթացքում»:

Ըստ նոր կանխատեսումների՝ որոշ երկրներ, որոնց թվում են Իտալիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան, ավելի շատ կզգան տնտեսական ծանրաբեռնվածությունը, քան Մեծ Բրիտանիան: