«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին


«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին
Օգոստոս 14 21:34 2020

Օգոստոսի 14-ին, ժամը 18:26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ ՃՈ հենակետից դեպի Երեւան տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 96-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պարույր Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել ավտոքարշակին:



loading...