Երեւանում կրկին «Պորշի» լուսարձակներ են գողացել. կասկածվողը բերման է ենթարկվել


Երեւանում կրկին «Պորշի» լուսարձակներ են գողացել. կասկածվողը բերման է ենթարկվել
Օգոստոս 14 21:22 2020

Հուլիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակները: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին:

Քրեական հետախույզների եւ փորձաքրեագիտական վարչության ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ներքին Շենգավիթի 40-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



loading...