Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ ուղերձով դիմել ժողովրդին. Коммерсант FM


Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ ուղերձով դիմել ժողովրդին. Коммерсант FM
Օգոստոս 14 00:32 2020

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ ուղերձով դիմել ժողովրդին:

Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է Коммерсант FM ռադիոկայանը՝ հղում տալով երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին:

Զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես օրինակ` Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է: