Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում


Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Օգոստոս 13 18:07 2020

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանոսվկայան գանգատ է ներկայացրել դատարանի որոշումից հետո, որը բավարարել է ընտանիքի նախկին ընկերոջ պահանջը։ Մի քանի տարի առաջ 41-ամյա շիկահերը, դեռ ամուսնացած լինելով, ձեռնարկատեր Յուրի Ռաստեգինից գումար է վերցրել բնակարանի վերանոգորման համար, հայտնում է «Սոբեսոդնիկ»-ը։

«Ես Վիտալինային մեկ մլն ռուբլի եմ տվել ստացականով։ Իսկ երկրորդ միլիոնը տրամադրել է իմ ընկերությունը փոխառության պայմանագրով։ Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, այդ թվում Վիտալինայի անձնագրի կրկնօրինակը։ Ես դրանք ներկայացրել եմ դատարանում, թեեւ չէի կարծում, թե ամեն ինչ դրան կհասնի։ Վստահ էի, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ինձ կտա գումարը։ Այդ ժամանակ նրա ու Արմեն Բորիսովիչի հարաբերություններում ամեն ինչ լավ էր»,- նշել է ձեռնարկատերը։

Картинки по запросу виталина романовская инстаграм

Սկանդալային ամուսնալուծությունից հետո ուկրաինացի դաշնակահարուհին փոշմանել է վերադարձնել գումարը, իբրեւ միջոցները ծախսվել են նախկին ամուսնու բնակարանի վերանորոգման համար։ «Այո՛, գումար վերցրել եմ, բայց չեմ ցանկանում տալ։ Ես այդ պահին ամուսնացած եմ ղել»,- նշում է Ջիգարխանյանի նախկին կինը՝ պահանջելով մեկ մլն ռուբլի բռնագանձել նախկին ամուսնուց։

Նա վերջին շրջանում ամբողջ ուժերով փորձում է ձգձգել դատական գործընթացը, որն այժմ, ակնհայտորեն ի օգուտ նրա չի զարգանում։